Բառային, տեքստային առաջադրանքներ.
- Բացատրել բառերը բառարանի օգնությամբ.
անօթևան-Անտուն
գթասեր-Գութ սիրող, սիրով գթացող
կարեկցանք-Զգայուն վերաբերմունք ուրիշի վշտի՝ հուզմունքների նկատմամբ
հորձանուտ-Հորձանք կազմող, հորձանք տվող
արվարձան-Քաղաքի տարածությանը մերձավոր ու քաղաքին հարող բնակավայր
խարխուլ-Փլվելու մոտ եղող
ձեղնահարկ-Ձեղունի և առաստաղի միջի հարկը
հեգնական-Հեգնանք պարունակող, որպես հեգնանք հանդես եկող
խեթ-Խոժոռ, խոլոր, խիստ
ստահակ-խարդախ
աղերսալի-Աղերսանքով լի, աղերսանքով տոգորված, աղաչական
կափկափել-Բաբախել, իրար բախել
ածելի-Շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը - Ի՞նչ է նշանակում փափուկ սիրտ, սառը օջախ, կտրել ճանապարհը: Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:
Փափուկ սիրտ-նրբազգաց, փափկասիրտ
Սառը օջախ-անհյուրընկալ
Կտրել ճանապարհը-ավազակությամբ զբաղվել
Սիրտը առնել-սիրաշահել
Սիրտը բացվել-տխրությունից հետո ուրախանալ
Սիրտը կրծել-տանջել
Սառը ջուր լցնել-զարմացնել
Ճանապարհը ծռել-ճիշտ ուղուց դուրս ընկնել
Ճանապարհ ընկնել-ուղևորվել
Ճանապարհի կեսին թողնել-գործը կիսատ թողնել - Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.
Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր:
Նա ազատությունը գերադասում էր ամեն ինչից:
Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:
Ոչ ոք երջանիկ չէր այդ տանը:
- Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:
Տղան բարի էր, անտարբեր, ազատ:
